ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանում ձերբակալություն է սպառնում չլիցենզավորված զենք կրող քաղաքացիներին

Լիբանանում ձերբակալություն է սպառնում չլիցենզավորված զենք կրող քաղաքացիներին

Լիբանանի արդարադատության նախարարի գրասենյակից հայտնել են, որ ցանկացած անձ, որի մոտ կգտնվի զենք՝ անկախ դրա տեսակից, որը լիբանանյան իշխանությունները չեն լիցենզավորել, անմիջապես կձերբակալվի և ռազմական դատարան կալանքի տակ կհանձնվի, ընդմիշտ կբռնագրավեն նաև տվյալ անձի զենքը:

Ավելի վաղ Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել էր, որ կառավարությունն «անհապաղ արգելք» է սահմանել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության նկատմամբ։ Խմբավորման բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումները համարվել են «անօրինական», «Հըզբոլլահ»-ի զինյալներից էլ պահանջել են զինաթափվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում