ՔՔրիստինա Մկրտչյան

Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Կոտովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 11։42-ին, մարվել՝ 12։18-ին։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին՝ ժամը 10։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոտովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում