ԼԼուսինե Մուրադյան

Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ

Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող խմբակցությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 64-ը:

Քվեարկության համաձայն՝ Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ էր 64 պատգամավոր, դեմ՝ 0:

«Որոշումն ընդունվել է, հաջողություն ենք մաղթում ձեզ, պարո՛ն Օհանյան, այս կարևոր պաշտոնում»,- Օհանյանին դիմելով՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը Հռիփսիմե Հունանյանն էր: Տարեսկզբին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես ինքնաբացարկ էր հայտնել՝ տեղեկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում