ՎՎարդան Հովսեփյան

Կայացել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Կայացել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում պայքարի էին դուրս եկել  11-17 տարեկան մարմնամարզիկներն ու մարմնամարզուհիները:

Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարում տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգաթափերի, հենացատկի, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժությունում, իսկ աղջիկներինը՝ զուգափայտերի, հենացատկի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում: Մրցումներին հետևել է սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է՝ մրցաշարը կազմակերպել են երիտասարդական միջազգային ծրագրով, որը տարիքային սահմանափակում չունի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում