Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, «մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս պահին դեռ հստակ չէ՝ ով է ղեկավարում Իրանը, սակայն իսրայելա-ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի շուրջ 50 ներկայացուցիչ է ոչնչացվել:

«Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին և լավագույն հնարավորությունն էր հարվածելու համար։ Իրանն արդեն այնպիսի հրթիռներ ուներ, որոնք կարող էին հասնել Եվրոպա, և շուտով կունենար նաև Ամերիկա հասնող հրթիռներ։ Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը և նավատորմը, ապահովել, որ ահաբեկչության հովանավոր Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի և չաջակցի ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Ի սկզբանե կանխատեսում էինք, որ պատերազմը կտևի չորսից հինգ շաբաթ, բայց մենք շատ ավելի երկար պայքարելու կարողություններ ունենք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի: Նա հավատացրել է, որ ԱՄՆ-ը անսպառ միջոցներ ունի և կարող է անվերջ պատերազմել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում