ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան:
«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
- Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։
- Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։









