ՎՎարդան Հովսեփյան

Փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտասի» միջև

Փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտասի» միջև

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Հայաստանի Հանրապետությունում համայնքների կայուն զարգացմանն ուղղված համագործակցային համակարգված քայլեր:

Հուշագրի նպատակն է զարգացնել երկկողմ գործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման, խոշորացված համայնքներում տնտեսական զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման և համայնքային կյանքի բարգավաճմանն ուղղված մի շարք այլ ոլորտներում: Հուշագիրը նպատակ ունի նպաստելու նաև ֆոնդհայթայթման հնարավորությունների ընդլայնմանը:

Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտել է հուշագրի ստորագրման նախադեպային բնույթը և հույս հայտնել, որ սա օրինակ կհանդիսանա համայնքների զարգացման հեռանկարներով հետաքրքրված կազմակերպությունների և անհատների համար՝ այս տարբերակով իրենց նպաստն ունենալ համընդհանուր հզորացմանն ուղղված կարևոր գործում. «Մենք մշակում ենք նոր մեխանիզմներ, որոնցով ավելի տարածական և մասնակցային կդարձնենք համայնքների կառավարումը և բարձր ենք գնահատում շահագրգիռ կողմերի աջակցությունն այս գործընթացում»,- նշել է նախարար Պապիկյանը:

«Հայկական Կարիտասի» գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն իր հերթին կարևորելով հուշագրի ստորագրման իրողությունը՝ հաստատել է համատեղ գործողությունների ներդաշնակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր իրականացնելու՝ կազմակերպության պատրաստակամությունը:

Հուշագրի ստորագրումով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում նախատեսվող համայնքների զարգացմանն ուղղված պետական ծրագրերը համաֆինանսավորմամբ իրականացնելու վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում