ՎՎարդան Հովսեփյան

«Մուրացան» հիվանդանոցում կբացվի միակ մանկական էնդոկրին բաժանմունքը

«Մուրացան» հիվանդանոցում կբացվի միակ մանկական էնդոկրին բաժանմունքը

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ վաղը՝ ժամը 13։30-ին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բարեկարգված պայմաններով կբացվի Հայաստանում միակ մանկական էնդոկրին  բաժանմունքը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող 526 երեխա։

Համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանագեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։

Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքի բացմանը ներկա կլինեն անվանի բժիշկներ, ինչպես նաև կլինիկայում բուժում ստացող երեխաները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում