ՄՄարիամ Մխիթարյան

Արաղչին` Իրանի ԶՈՒ կարողությունների մասին

Արաղչին` Իրանի ԶՈՒ կարողությունների մասին

Իրանը հաստատել է Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդ կընտրվի «մեկ-երկու օրվա ընթացքում»։ Թեհրանը նաև խոստանում է վրեժ լուծել։

Իրանում ձևավորվել է խորհուրդ՝ երեք անդամից բաղկացած, որը երկիրը կառավարելու է մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը: Արաղչին նաև պնդել է, որ երկրի ռազմական կարողություններում «ոչինչ չի փոխվել»։

ԱՄՆ նախագահ Թրամփն էլ Fox News-ին ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով սպանվել է 48 իրանցի առաջնորդ, և Իսլամական Հանրապետության ղեկավարությանը հեռացնելու ու նրա զինված ուժերը ոչնչացնելու գործողությունը «շատ հաջող» է ընթանում:

Ավելի վաղ ամերիկացի զինվորականներն առաջին անգամ հայտարարել էին պատերազմում իրենց կորուստների մասին. երեք զինծառայող զոհվել է, հինգը լուրջ վնասվածքներ են ստացել, մի քանիսը՝ ավելի թեթև:

Իսրայելում Իրանի պատասխան հարվածների զոհ է դարձել 11 մարդ, ավելի քան 120-ը` վիրավորվել: Թել Ավիվում վնասվել է 40 շենք։ «Մեր ուժերն այժմ ավելի ուժգին են հարվածում Թեհրանի սրտին, և առաջիկա օրերին դրանք միայն կուժեղանան»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում