ՀՀայկարամ Նահապետյան

Հեղափոխությունից հետո ծնվող երեխաների թիվն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել. Փաշինյան

Հեղափոխությունից հետո ծնվող երեխաների թիվն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր «Ֆեսբուքի» էջում:

«Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18 հազար 493 կամ՝ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը, մեղմ ասած, գահավիժում էր:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են, և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,- գրել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում