ԿԿարմեն Ղուկասյան

ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ

ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական հարվածից հետո ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ստիպված է եղել լքել իր տեղակայման վայրը և ուղևորվել դեպի Հնդկական օվկիանոս։

«Հարձակումից հետո այդ նավը շարժվել է դեպի Հնդկական օվկիանոս տեղակայման այն վայրից, որտեղ իրականացնում էր իր առաքելությունը»,- հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը։

ԻՀՊԿ-ից հայտնել են, որ ավիակրի վրա հարձակումը իրականացվել է չորս թևավոր հրթիռների միջոցով։

Բացի այդ, հաղորդվում է նաև, որ Իրանի օդատիեզերական ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգը Էր-Ռուվեյսում, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում