ԿԿարմեն Ղուկասյան

Իրանում մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը

Իրանում մեկնարկել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը

Իրանում սկսվել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:

«Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ երբ մենք կորցնենք գերագույն առաջնորդին, նորին կընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է վրեժ լուծել Խամենեիի սպանության համար:

Մասուդ Փեզեշքիանը հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը վրեժը համարում է իր «օրինական իրավունքն ու պարտականությունը» և կանի ամեն ինչ այդ պարտականությունը կատարելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում