Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայից հայտնում են՝ շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:










