ԿԿարմեն Ղուկասյան

ԻՀՊԿ-ն հայտարարել է «ամենադաժան հարձակողական գործողության» մեկնարկի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է «ամենադաժան հարձակողական գործողության» մեկնարկի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին, երբ հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին տեղեկությունը։

«Շուտով կսկսվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենակատաղի հարձակողական գործողությունն Իսրայելի և ամերիկյան ահաբեկչական բազաների դեմ»,- հաղորդագրությունից մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

ԻՀՊԿ-ն խոստացել է, որ «իրանական ժողովրդի վրեժի ձեռքը» անպատիժ չի թողնի Ալի Խամենեիին սպանողներին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում