ԱԱնժելիկա Ժամհարյան

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, 

Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա  տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը,  Արտաշատի բնակիչ՝ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ՝ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 37-ամյա տղամարդիկ։

Տոյոտայի զննությամբ՝ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։ 

Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում