ՀՀայկարամ Նահապետյան

Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությունը:

«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- նշել է Ա.Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը մեկնաբանություն էր կատարել` կապված ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմ «ապօրինի այցի» վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշված էր. «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն ուշադրություն դարձրեց որոշ «ԶԼՄ»-ների կողմից տարածված տեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում են ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը: Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը...»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում