Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով

Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում