ՄՄանե Գևորգյան

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում։

«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին»,- հայտարարել է մեր արտգործնախարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։

Ընդգծվել է, որ մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։

«Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելը չէ։ Այն վերահաստատում է մարդու իրավունքները պաշտպանելու, ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով մերժելու, երկարատև խաղաղության համար անսասան աշխատելու մեր համատեղ պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում