ԼԼուսինե Մուրադյան

Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և ներդրումային գրավչությանը. ԲՏԱՆ

Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և ներդրումային գրավչությանը. ԲՏԱՆ

Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ներդրումային գրավչությանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

 

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունը, արձանագրված առաջընթացն ու առաջիկա նպատակները պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։

 

Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին՝ շեշտադրելով պետական աջակցության 7-ամյա ծրագրի նշանակությունը, որի շրջանակում ներդրվել են հարկային արտոնություններ և ֆինանսական աջակցության մրցունակ մեխանիզմներ՝ նպատակ ունենալով արագացնել տեխնոլոգիական ոլորտի աճը և բարձրացնել միջազգային մրցունակությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում