ՄՄարո Թարվերդյան

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց

Փետրվարի 23-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի մոտ այգի է այրվում։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ այրվել է Նշավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող այգու մի մասը՝ տուժողին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի նյութական վնաս։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են Մխչյան և Ազատավան գյուղերի երկու բնակիչ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում