Արայիկ Հարությունյանն Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում ավտոմոբիլային սպորտի զարգացմանն ուղղված ծրագիրը

Արայիկ Հարությունյանն Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում ավտոմոբիլային սպորտի զարգացմանն ուղղված ծրագիրը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

 

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը՝ Հայաստանում ավտոմոբիլային սպորտի զարգացմանը նպաստելու գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրում ավտոմոբիլային սպորտի երթուղու կառուցումը նոր ազդակ կհաղորդի այս սպորտաձևի զարգացմանը:

 

Վալերիո Լաչիզին ընդգծել է Հայաստանի ներուժը և կոնկրետ ձեռքբերումները՝ FIA-ի կողմից իրականացվող «Մատչելի քրոսքար» նախագծի շրջանակում քրոսքար մրցարշավային մեքենա ստեղծելու ուղղությամբ: Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և նվազագույն ռեսուրսների պայմաններում: Վալերիո Լաչիզիի խոսքով՝ այն թույլ կտա, որ Հայաստանն ընդունի առաջին քրոսքարի տարածաշրջանային շարքը և ճանապարհ կհարթի հետագայում հեղինակավոր այլ առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:

 

Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, լինելով FIA պաշտոնական անդամ, կաջակցի ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©