ՆՆարե Թադևոսյան

Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին

Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանը չի մասնակցի մեր ընտրանու առաջիկա հանդիպումներին, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: 

«Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանը նոյեմբերի 12-ին ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգալ տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին»,- նշված է հայտարարության մեջ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում