ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ նախագահը հունական Manifesto պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին

ՀՀ նախագահը հունական Manifesto պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական Manifesto պարբերականին։

Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման նշանակությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում