ԼԼուսինե Մուրադյան

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ Toyota-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ Toyota-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում

Փետրվարի 24-ին՝ ժամը 08։30-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վերջինիս ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում