ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը

Թրամփի վարչակազմը նախատեսում է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանության աշխատանքը վերսկսելու մտադրության մասին, որը փակվել էր 2012 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Associated Press-ի տվյալով՝ ներկայացուցչության վերաբացման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը որդեգրել է փուլային մոտեցում: Նախապատրաստությունը կսկսվի 15 օրից, սակայն ամերիկյան անձնակազմի՝ Դամասկոս վերադառնալու ժամկետները դեռ չեն հստակեցվում:

Նշվում է, որ դեսպանատան վերաբացման հարցով զբաղվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն ակտիվորեն աշխատում է Սիրիայի նոր ղեկավարության հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում