ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել

Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել

Հասանք մեր ինքնաթիռ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարդալ պատմություն, սովորել պատմության դասերը և ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն։ Սա այն է, ինչով զբաղվում ենք ամեն օր, ժողովրդի հետ, ժողովրդով»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում: Մինչև մեկնարկը Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հայաստանի վարչապետը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահը։ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում