ՔՔրիստինե Ոսկանյան

Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը

Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով Արմավիրի և Արարատի մարզերում էր։

 

Արամ Ղազարյանը ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների գործունեությանը, գնահատել հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի պատրաստվածությունն ու օպերատիվ արձագանքման կարողությունները։

 

Փրկարար ծառայության տնօրենը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում պետք է կենտրոնանալ Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների իրագործման վրա։
 

Արամ Ղազարյանի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել ծառայության պատրաստվածության և տարբեր բարդության սցենարներում մասնագիտական կարողությունների մակարդակը։

 

 

Արամ Ղազարյանը հանձնարարել է գործնական միջոցառումների շրջանակում ակտիվացնել հրշեջ-կամավորական ջոկատների հետ համագործակցությունը՝ կարևորելով արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը, արձագանքման ժամանակի կրճատումը, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։
 

 

Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման գործընթացին՝ Արամ Ղազարյանն ընդգծել է վերապատրաստումների շարունակականության կարևորությունը։

 

Արամ Ղազարյանը կատարած արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին և շեշտել՝ դրական ցուցանիշներն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Այցի ավարտին մի խումբ ծառայողների շնորհվել են առաջին սպայական կոչումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում