ԳԳոհար Սիմոնյան

Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերն ու տևողությունը հայտնի են

Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերն ու տևողությունը հայտնի են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին  ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում