ԳԳոհար Սիմոնյան

Ասկերանում ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է վնասվել

Ասկերանում ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է վնասվել

Նոյեմբերի 9-ին` ժամը 17:45-ին, Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղամասում` իրեն պատկանող ձիով հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում