ՎՎարդան Հովսեփյան

Հայ բժիշկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Հայ բժիշկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել՝ 1lurer.am-ին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: Հաղորդվում է նաև, որ կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։

Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։

Ի դեպ, հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում: Փետրվարից առ այսօր մեր մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարևորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում