ՄՄարիամ Մխիթարյան

ԵՀ-ը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դրոշների պատճառով պարալիմպիկ խաղերը բոյկոտելու մասին

ԵՀ-ը հայտարարել է  Ռուսաստանի և Բելառուսի դրոշների պատճառով պարալիմպիկ խաղերը բոյկոտելու մասին

Եվրոպական հանձնաժողովը կբոյկոտի Միլանում և Կորտինայում կայանալիք պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը՝ ի նշան բողոքի ռուս և բելառուս մարզիկներին իրենց ազգային դրոշներով հանդես գալու թույլտվության որոշման: 

Սպորտի հարցերով եվրահանձնակատար Գլեն Միկալեֆն «անընդունելի» է համարել Միջազգային պարալիմպիկ կոմիտեի այդ քայլը և հայտարարել է, որ չի մասնակցի մարտի 6-ին Վերոնայում կայանալիք արարողությանը։

«Քանի դեռ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվում է, ես չեմ կարող աջակցել ազգային խորհրդանշանների, դրոշների, օրհներգերի և համազգեստի վերականգնմանը, որոնք անբաժան են այս հակամարտությունից»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարն էլ հայտնել է, որ Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի պահեստային թիմում ընդգրկված են Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում