Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երրորդ փուլը

Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երրորդ փուլը

Ժնևում ավարտվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Այն տևել է մոտ երկու ժամ։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին բանակցություններն անվանել է «դժվար, բայց գործնական»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է «նշանակալի առաջընթացի» մասին, սակայն չի նշել, թե ինչ նկատի ունի։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը բանակցություններից հետո ասել է, որ «քննարկումներն ինտենսիվ և մանրակրկիտ էին։ «Մի շարք հարցեր պարզաբանվեցին, իսկ մյուսները մնացին հետագա համակարգման։ Ուկրաինան պահպանում է կառուցողական դիրքորոշումը. նրա վերջնական նպատակն է՝ արդար և երկարատև խաղաղություն»։

Ումերովը հայտնել է, որ Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո առանձին հանդիպում է ունեցել եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներ հետ։ Նրանք ներկա չեն եղել բանակցային սենյակում, բայց մշտապես կապի մեջ են եղել։

Եվրոպացիները Ժնև են հրավիրվել՝  Միացյալ Նահանգներին՝ Զելենսկու խնդրանքից հետո։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©