ՔՔրիստինե Ոսկանյան

MIF-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

MIF-ը  տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» (MIF) հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ MIF-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

«Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026 թ. հունիսի 1-30-ը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, հայտադիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են։

Հավելյալ տեղեկատվության համար կարող է դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում