ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության համար փոխզիջումների քննարկմանը. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության համար փոխզիջումների քննարկմանը. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել փոխզիջումները՝ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկացիներն էլ պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացման հարցը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թեհթ-Ռավանչին BBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկել միայն իր միջուկային ծրագիրը։ Առաջիկա երեքշաբթի Ժնևում սպասվում է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև միջուկային բանակցությունների նոր փուլ:

Ըստ CBS News-ի էլ՝ դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ կաջակցի Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի դեմ Իսրայելին հարվածներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը վերջնականապես ձախողվի։

Սակայն Նեթանյահուն, ինչպես նշել են և՛ CBS-ը, և՛ մերձավորարևելյան լրատվամիջոցները, բացահայտ թերահավատորեն է վերաբերվում Իրանի հետ դիվանագիտությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում