Երեւանի նոր խորհրդանիշ ծաղկավաճառ Վարդանը

Երեւանի նոր խորհրդանիշ ծաղկավաճառ Վարդանը

Աշխատավորների համար ամենասպասված նվերն ազատ օրն է: Սակայն ոչ բոլորն են արժանանում նման բախտի. Վարդանն իր մոտոցիկլով կլոր տարի է աշխատում: Նա Երեւանի խորհրդանիշն է, առանց ազատ օրվա, ժամ ու պատարագի:  Վարդանի կյանքն անցել է փողոցում: Հասկանում է քրտինքով հաց վաստակելու իմաստը: Այն ժամանակ դեռ Փուչո էին անվանում, երբ Զորիկ անունով մի մարդ սովորեցրեց ծաղիկ վաճառել:  Այժմ արդեն Կարա-Բալան անցյալում է, հիմա նրան փոխարինելու է եկել Վարդանը:

Մի ժամանակ հեծանիվով էր առաքում: Այսօր հեծանվին հաջողությամբ փոխարինում է մոտոցիկլը: Տղային էլ հետն է վերցնում: Նրա համար սա դեռ աշխատանք չէ, զվարճանք է, բայց արդեն լավ գիտի` ինչի համար արժե աշխատել: 

Վարդանը միայն վարդեր չի առաքում: Ամեն սեզոն իր ծաղիկն ու իր գույնն ունի: Բայց շատ հաճախ, ոչ թե առաքում, այլ պարզապես նվիրում է անծանոթ կանանց: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում