Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարո Թարվերդյան

Firebird-ի դեպքում դա մասնավոր է, ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունենալու. վարչապետը՝ 4 միլիարդ դոլար ներդրումների մասին

Firebird-ի դեպքում դա մասնավոր է, ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունենալու. վարչապետը՝ 4 միլիարդ դոլար ներդրումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե հայտարարված գումարները Հայաստանի համար նոր պարտքային բեռ են։

«Խոսքը Firebird ծրագրի շրջանակներում է․․․ հենց իրենք՝ ներդրողները, ասել են, որ ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 միլիարդ դոլար։ Խոսքը արհեստական բանականության կենտրոնի մասին է, որը շատ մեծ ծավալ ունի և շատ հեռանկարային ներդրում է»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ կան նաև համատեղ ներդրումներ ԱՄՆ-ի հետ TRIPP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է, սահմանային կառավարման հարցերում, ինչպես նաև միջուկային էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության:

«Բոլոր էդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է: Թե ներդրումներից որն է լինելու պետական, որը՝ մասնավոր, կորոշվի հետագա քննարկումներում: Firebird-ի դեպքում դա մասնավոր է, ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունենալու»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից հետո հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում է ներդրումների թեման: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում