ԱԱնժելիկա Ժամհարյան

Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման մասին

Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման մասին

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին։

Ընտրական ցուցակի ձևավորման մասին վարչապետը պարզաբանել է, որ ի տարբերություն 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրությունների, երբ ժամանակի սղության պատճառով ցուցակը ձևավորել է կուսակցության վարչությունը, 2026-ի հերթական ընտրություններին գործելու է այլ կարգ։

«2026 թվականին տեղի են ունենալու հերթական ընտրություններ, և ինչպես 2017 թվականին՝ այս դեպքում էլ մենք իրականացնում ենք փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկություն»,- նշել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սկսվել է ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Վարչապետը հրապարակել է ընտրական ցուցակի ձևավորման 1-ին փուլի քվեաթերթիկի ձևանմուշը, որում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաև երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտևի երեք օր, երկրորդ փուլի քվեարկությունը՝ երկու օր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում