ԷԷլեն Պետրոսյան

Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր

Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանը։ Կարևորվել է այդ գործում խորհրդարանական դիվանագիտության դերը և Հայաստանի ու Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնյան համաձայնությունները և դրանց շրջանակներում TRIPP նախագծի իրագործման ընթացքը»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում