ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևան և Բաքու ԱՄՆ փոխնախագահի այցերին, հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Պեսկովն այսպես է պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան մտահոգվա՞ծ է հարավկովկասյան երկրների և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցությամբ։ «Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Իհարկե մտադիր ենք ավելի զարգացնել շփումները մեր գործընկերների հետ»,- հավելել է Պեսկովը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի դերն էլ Հայաստանի տնտեսական արագ զարգացման գործում ակնհայտ է: Ըստ նրա՝ դժվար թե որևէ մեկը վիճարկի դա:

Կրեմլի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը աշխարհի ամենաառաջադեմ երկիրն է ատոմային էներգիայի ոլորտում, ավելի մեծ կարողություններ ունի և ավելի մրցունակ է: «Հայաստանում կան խորհրդային և ռուսական նախագծման հին օբյեկտներ։ Այստեղ Ռուսաստանն ավելի մեծ փորձ ունի: Մենք ի վիճակի ենք ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիներին՝ ավելի քիչ գումարով»,- շարունակել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, այդ թվում՝ ներդրումների և մշակույթի ոլորտներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում