ՌՌոզա Խաչատրյան

ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարները փաստաթղթեր են ստորագրել

ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարները փաստաթղթեր են ստորագրել

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովի նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 47-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հակազդմանը, անդրազգային կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը, հակաօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործմանը, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանը, ահաբեկչական սպառնալիքներից կրիտիկական կարևոր օբյեկտների պաշտպանության կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել են օրակարգի հարցերին վերաբերող փաստաթղթեր։   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում