ՎՎարդան Հովսեփյան

Ներկայացվել են Հայաստանում դուալ կրթության փորձարկման արդյունքները

Ներկայացվել են Հայաստանում դուալ կրթության փորձարկման արդյունքները

Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի  կողմից:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ՄԿՈՒ ոլորտում «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սերտորեն համագործակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ և հանդիսանում է ՄԿՈՒ բարեփոխումների գործում մեր կարևորագույն գործընկերը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն ՄԿՈՒ 10 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 5 երկարաժամկետ և  3 կարճաժամկետ ծրագրերով:

«Երկարաժամկետ ծրագրերի կտրվածքով  մասնագետների թիվը շուրջ երեք անգամ  ավելացել է, որը կարևոր ցուցանիշ է, հետևաբար ծրագիրը պետք է հնարավորինս ընդլայնել: Եթե ցանկանում ենք ֆորմալ կրթությունը ճիշտ իրականացնել, մասնավոր և պետական հատվածների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությունն ապահովել, ապա պետք է հնարավորինս խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ միայն ՄԿՈՒ ոլորտում, այլ նաև բարձրագույն կրթության համակարգում: Վստահ եմ, որ գերմանական կողմի մեր գործընկերներն ունեն համապատասխան փորձ, որպեզի այն տարածենք նաև վերոնշյալ ոլորտում»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:

«Գերմանական համագործակցությունը առանձնահատուկ կարևորում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների համատեղ ջանքերը՝ դուալ կրթության փորձակմամբ Հայաստանում հմտությունների զարգացման նպատակով: Մենք աջակցում ենք նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակմանը, ինչը կապահովի Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի հետագա ներդրմանն ու ամրապնդմանը»,- նշել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Յաղ դե Գեռերոն:

Միջոցառման ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները հյուրերին ներկայացրել են իրենց հմտությունները՝ ՏՏ, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության և խոհարարության ոլորտներում՝ կիսվելով դուալ համակարգում իրենց ուսումնառության փորձով, որը համատեղում է տեսական ուսուցումը քոլեջում և գործնական հմտությունների ձեռքբերումը մասնավոր ընկերությունում:

Նշենք, որ դուալ կրթական ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ փորձարկվում է 4 քոլեջում՝ Երևանի պետական հումանիտար, Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում ներդրվել են 5 երկարաժամկետ դուալ ծրագրեր՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ «Զբոսաշրջության մենեջեր», «Գինեգործ», «Ծրագրավորող», «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով:

Դուալ ծրագիրը նաև ներդրվել է ՀՀ քոլեջներում կարճաժամկետ ծրագրերի միջոցով: Ծրագրերը մշակվում են մասնավոր ընկերությունների առաջարկով և փորձարկվում նոր, օրինակ՝ «Արևային էներգիայի օգտագործման տեխնիկ» մասնագիտության գծով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում