Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար

Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար

Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ՝ նախքան Հայաստան-Միացյալ Նահանգներ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում»,- գրել է նախարարը։

Ինչպես արդեն հայտնել ենք, տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին և կխթանի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) երթուղին։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©