Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ 

 

Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 
Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
 

Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©