ԱԱննա Զախարյան

Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս

Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս

Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել ՀՀ և ԱՄՆ ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը»,-նշել է Վենսը:

Դեռևս 2025-ի նոյեմբերին տեղեկացրել էինք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է NVIDIA -ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում