ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ

Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։

 

«Ողջունել և բարձր եմ գնահատել ՄԱԿ-ի ՓՀԳ-ի առաքելությունը և իրականացրած աշխատանքը Հայաստանում՝ հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանության օրերին։

 

Շնորհակալություն եմ հայտնել ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա տեղահանվածների հարցում ցուցաբերվող լայն աջակցության համար։

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք փախստականներին վերաբերող երկարաժամկետ ծրագրերի ընթացքը։
 

Մոնիկա Սանդրին ընդգծել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը, և հավաստիացրել, որ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու նրանց ինտեգրման և զբաղվածության ապահովման հարցերը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում