ԱԱնժելիկա Ժամհարյան

Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր

Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր

Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 
«Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի հետևանքով շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։

 

Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի հարակից դաշտում կազմակերպել էին նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա և Տաշիր քաղաքի բնակիչ՝ 53-ամյա երկու տղամարդ, իսկ Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը այն նկարահանել և տեղադրել էր սոցիալական հարթակի իր էջում։ Այս դեպքում ևս շները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
 
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում