ՎՎարդան Հովսեփյան

Հայտարարվել է ճանապարհային անվտանգության ուսուցման ծառայությունների մատուցման մրցույթ

Հայտարարվել է ճանապարհային անվտանգության ուսուցման ծառայությունների մատուցման մրցույթ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ։

Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների և հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում և իրականացում։ Ուսուցման և իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների և ընդհանուր առմամբ դպրոցական անձնակազմի վարքագիծը:

Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվարին և ավարտել մայիսին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնելու հայտեր՝ նշված ծառայությունները մատուցելու նպատակով:

Հայտերը ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00-ը։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում՝ https://tpio.am/am/procurement/tenders

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում