Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոքրիկ տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ կարդում է Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գիրքը:

«Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- հարցնում է վարչապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ 

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։ 

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»»,- գրել էր Աննա Հակոբյանը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©