ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը

Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ահաբեկչական սպառնալիքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իցհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունից հետո:

Բայրամովը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարության և ժողովրդի անունից և հաստատել իր համերաշխությունը Պակիստանի հետ: Պակիստանյան կողմը խստորեն դատապարտել է ահաբեկչությունը և հայտարարել ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության մասին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր և վերահաստատել երկու երկրների միջև ամուր գործընկերությունը:

Իսլամաբադում՝ շիա մզկիթում ինքնասպան ահաբեկիչը փետրվարի 6-ին պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում