ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի ալ Օրայֆանին։

 

Ողջունելով դեսպանին՝ նախագահը՝ ի դեմս նրա, իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։

 

Հանրապետության նախագահը նշել է, որ Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է՝ ընդգծելով երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը և վստահություն հայտնելով, որ տարբեր ոլորտներում հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել ապագային միտված համատեղ ծրագրեր։

 

Քուվեյթի դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի ալ Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և փոխանցված բարեմաղթանքների համար։

 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, խորացման և ամրապնդման կարևոր ուղղություն։ Այս համատեքստում ընդգծվել է նաև միջկառավարական հանձնաժողովների և ոլորտային գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։

 

Զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն առանձնահատուկ կարևորություն են տվել Քուվեյթի հայ համայնքի դերին՝ որպես երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային կապերի ամրապնդման կամուրջ։

 

Երկուստեք շեշտվել է համագործակցության ներուժի առավել լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատկապես զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման ուղղությամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում